-
22.10.2020|
13:14
Բանակցություններն ու հրադադարը մերժող Ադրբեջանը մեծ ախորժակ ունի եւ կարծում է, որ կարողանալու է հաղթել պատերազմում։ Նրանց ծրագրերի մեջ մտնում է Լաչինի միջանցքը գրավելով՝ Արցախ-Հայաստան կապն ընդհատելը, որ Արցախը հայտնվի աքցանի մեջ եւ այլեւս որեւէ օգնություն չկարողանա ստանալ Երեւանից
-
22.10.2020|
13:13
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը բուժումը ստանում է «Էրեբունի» հիվանդանոցում․ մեր լրագրողին հայտնել է Հրազդանի նախկին փոխքաղաքապետ, «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
-
22.10.2020|
13:10
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որ վերջինս մերժի Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին՝ ասված է հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջում:
-
22.10.2020|
13:08
Արտախորհրդարանական ուժերի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ի հանդիպումից հետո տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որոնք կրքեր բորբոքեցին։
-
22.10.2020|
13:06
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքում գրել է. «Մեր ամերիկահայերը բողոքի ակցիաներ են անցկացրել “Viasat” ընկերության մոտ և պահանջել են դադարեցնել սաթելիթային կապ և սարքավորում ապահովել թուրքական «Բայրաքթար» դրոնների համար։ Ընկերությունն ասում է, որ պահանջելու է Վաշինգտոնից բացատրել, թե ինչպես է օգտագործում Թուրքիան իրենց տրամադրած տեխնոլոգիաները։
-
22.10.2020|
13:03
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ քաղաքապետերին ու մարզպետերին ուղղված կոչով՝ կազմելու կամավորական ջոկատներ և մեկնելու առաջնագիծ։ Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում ստեղծվում են համայնքային կամավորական ջոկատներ։
-
22.10.2020|
13:01
Տղերք, Հայրենիքը վտանգի մեջ է: Գիտեմ՝ մնացել եք միայն թիկունքային գործով զբաղվածներդ, որ երեք շաբաթ շարունակ արել եք թերևս անհնարինը։ Բայց մի զարկ էլ պիտի տանք. անձրևի, ցրտի ու թափվող կրակի տակ առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին սատարում ու փոխարինում է պետք։
-
22.10.2020|
13:00
Երևանի կամավորական ստորաբաժանման կազմավորումը ընթացքի մեջ է։
Ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
-
22.10.2020|
12:58
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։
-
22.10.2020|
12:55
Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հանրապետության առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
|